21:24  ,  1 մարտի, 2024

Դատախազությունը կբողոքարկի Ալվեսի դատավճիռը՝ պահանջելով ավելի խիստ պատիժ

Իսպանիայի դատախազությունը որոշել է բողոքարկել «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսի դատավճիռը՝ պահանջելով ավելի խիստ պատիժ, հաղորդում է Catalan News-ը։

Դանի Ալվեսը մեղավոր էր ճանաչվել բռնաբարության գործով եւ դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման։ Նրա պատժաչափը կրճատվել էր տուժողին 150 հազար եվրո փոխհատուցման շնորհիվ։

Դատախազությունը պահանջել էր 9 տարվա, իսկ տուժողը՝ 12 տարվա ազատազրկում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում