19:25  ,  1 մարտի, 2024

Անչելոտի․ Բելինգեմն ու Խոսելուն վերադարձել են

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ու իսպանացի հարձակվող Խոսելուն պատրաստ են «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի առաջիկա հանդիպմանը։ Այդ մասին հայտնել է Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։

«Բելինգեմը վերականգնվել է վնասվածքից հետո եւ 100 տոկոս պատրաստ է խաղին։ Խոսելուն նույպես վերականգնվել է։ Երկուսն էլ վերադարձել են»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալ» - «Վալենսիա» հանդիպումը տեղի կունենա մարտի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում