22:50  ,  28 փետրվարի, 2024

«Նապոլիի» կամային հաղթանակը՝ 6:1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվեց «Սասուոլոյին» եւ կամային հաղթանակ տարավ 6:1 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը, դուբլի հեղինակ՝ հարձակվող Խվիչա Կվարացխելիան։ «Նապոլիից» աչքի ընկավ նաեւ  կոսովցի պաշտպան Ամիր Ռահմանին։

«Նապոլին» 40 միավորով 9-րդն է։ Նույնքան միավոր ունի 8-րդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Լացիոն»։ «Սասուոլոն» 18-րդ տեղում է՝ 20 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Սասուոլո» - «Նապոլի»՝ 1:6

Ուրոշ Ռաչիչ, 17 - Ամիր Ռահմանի, 29, Վիկտոր Օսիմեն, 31, 41, 47, Խվիչա Կվարացխելիա, 51, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում