17:27  ,  25 փետրվարի, 2024

«Յուվենտուսը» հաղթեց «Ֆրոզինոնեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Ֆրոզինոնեին» եւ հաղթեց 3:2:

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմից առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։ «Յուվենտուսի» հաղթական գոլն ավելացված 5-րդ րոպեին խփեց իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին։

26 խաղից հետո «Յուվենտուսը» 57 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ինտերից» (24 խաղ) հետ է 6 միավոր։ «Ֆրոզինոնեն» 16-րդն է՝ 23 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Յուվենտուս» - «Ֆրոզինոնե»՝ 3:2 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ, 3, 32, Դանիել Ռուգանի, 90+5 - Վալիդ Խեդիրա, 14, Մարկո Բրեշիանինի, 27

«Կալյարի» - «Նապոլի»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Լեչե» - «Ինտեր»՝ 21:00

«Միլան» - «Ատալանտա»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում