22:41  ,  9 դեկտեմբերի, 2023

«Ինտերի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 15-րդ տուրում գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերը» տանը կմրցի «Ուդինեզեի» հետ։

Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Բաստոնի, Աչերբի, Բիսեկ, Դարմիան, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Տյուրամ, Մարտինես։

«Ինտեր» - «Ուդինեզե» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում