22:03  ,  7 դեկտեմբերի, 2023

Վինիսիուս Ժունիորի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին, հաղորդում է Marca-ն։

Արքայական ակումբում հույս ունեն, որ 23-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպմանը, որը նախատեսված է հունվարի 10-ին։

Նոյեմբերին Վինիսիուսը ազդրի մկանային վնասվածք էր ստացել Բրազիլիայի հավաքականում, որը աշխարհի առաջնության ընտրական խաղում 1:2 հաշվով պարտվել էր Կոլումբիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում