21:16  ,  7 դեկտեմբերի, 2023

«Ալ Իթիհադն» առաջին պարտությունը կրեց Մարսելո Գալյարդոյի օրոք

Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Ալ Իթիհադը» հյուրընկալվեց «Դամակին» եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։

«Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման չէր ընդգրկվել հայտացուցակում։

«Ալ Իթիհադն» առաջին պարտությունը կրեց արգենտինացի գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոյի նշանակումից (նոյեմբերի 18-ին) հետո։

Սաուդյան Արաբիայի առաջնության 16 տուրից հետո «Ալ Իթիհադը» 28 միավորով չորրորդն է։ «Դամակը» 6-րդն է՝ 24 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում