13:45  ,  5 դեկտեմբերի, 2023

«Բավարիան» ու Էրիկ Շուպո-Մոտինգը կքննարկեն համագործակցության երկարաձգումը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու 34-ամյա հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը կքննարկեն համագործակցության հնարավոր երկարաձգումը, հաղորդում է Sky-ը։ Կամերունցի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Էրիկ Շուպո-Մոտինգը ցանկանում է շարունակել մրցելույթները «Բավարիայում», թեեւ ֆինանսապես գրավիչ առաջարկներ ունի Սաուդյան Արաբիայի ակումբներից։

Ընթացիկ մրցաշրջանում Էրիկ Շուպո-Մոտինգը գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հետ մասնակցել է 16 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 3 գոլ։

Transfermarkt-ը Էրիկ Շուպո-Մոտինգի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում