12:05  ,  5 դեկտեմբերի, 2023

Պրեմիեր լիգայի ռեկորդային հեռուստատեսային գործարքը՝ 7,8 միլիարդ եվրո

Անգլիական Պրեմիեր լիգան հանդիպումների հեռարձակման իրավունքի վաճառքի նոր պայմանագիր է կնքել Sky Sports եւ TNT Sports հեռուստաընկերությունների հետ։ Գործարքի ընդհանուր գումարը 6,7 միլիարդ ֆունտ ստերլինգ է (7,8 միլիարդ եվրո), ինչը ռեկորդային է Մեծ Բրիտանիայի համար, հաղորդում է Daily Mail-ը։

Նախորդ պայմանագրի համեմատ Պրեմիեր լիգայի եկամուտը կաճի 4 տոկոսով։ Պայմանագիրը նախատեսված է 2025-2029 թվականների համար։

Sky Sports-ն ամեն մրցաշրջանում կցուցադրի 215 հանդիպում, TNT Sports-ը՝  52 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում