22:37  ,  4 դեկտեմբերի, 2023

«Ինտեր Մայամին» մեկ տարվա պայմանագիր է առաջարկել Լուիս Սուարեսին

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Ամերիկյան ակումբը մեկ տարվա պայմանագիր է առաջարկել 36-ամյա ֆուտբոլիստին։ Գործարքի մասին պաշտոնական հայտարարություն սպասվում է արդեն այս շաբաթ։

Այս տարվա հունվարին «Գրեմիոյին» միացած Լուիս Սուարեսը չի երկարաձգի համագործակցությունը բրազիլական ակումբի հետ եւ այս ամիս կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Transfermarkt-ը Լուիս Սուարեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։

Այս տարի Լուիս Սուարեսը «Գրեմիոյի» հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել 23 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում