Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում խմբային մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G, H խմբերում ընդգրկված թիմերը։
1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճեցին տիտղոսը պաշտպանող Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» ու գերմանական «Լայպցիգը», որոնք ընդգրկված են G խմբում։
«Մանչեսթեր Սիթին» 3:0 հաշվով պարտության մատնեց շվեյցարական «Յանգ Բոյզին» եւ 12 միավորով խմբի առաջատարն է։
«Լայպցիգը» 2:1 հաշվով հաղթեց սերբական «Զրվենա Զվեզդային» եւ 9 միավորով երկրորդն է։
«Զրվենա Զվեզդան» ու «Յանգ Բոյզն» ունեն 1-ական միավոր եւ կպայքարեն երրորդ տեղի ու Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգրի համար։
E խմբում Մադրիդի «Աթլետիկոն» 6:0 հաշվով պարտության մատնեց շոտլանդական «Սելթիկին» եւ 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 1 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող իտալական «Լացիոն», որը 1:0 հաշվով հաղթեց հոլանդական «Ֆեյենորդին»։
F խմբում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Իտալիայում 1:2 հաշվով պարտվեց «Միլանին» եւ 6 միավորով երկրորդն է։ «Միլանն» ունի 5 միավոր եւ երրորդն է։
Առաջատարը Դորտմունդի «Բորուսիան» է, որը 2:0 հաշվով հաղթել էր անգլիական «Նյուքասլ Յունայթեդին» եւ ունի 7 միավոր։
H խմբում պորտուգալական «Պորտուն» 2:0 հաշվով առավելության հասավ բելգիական «Անտվերպենի» նկատմամբ եւ 9 միավորով հավասարվեց առաջատար «Բարսելոնային», որը 0:1 հաշվով պարտվել էր ուկրաինական «Շախտյոր Դոնեցկին»։
Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր
Е խումբ
«Աթլետիկո Մադրիդ» - «Սելթիկ»՝ 6:0 (տեսանյութ)
Անտուան Գրիզման, 6, 60, Ալվարո Մորատա, 45+2, 76, Սամուել Լինո, 66, Սաուլ Նյիգես, 85
Հեռացում՝ Դայձեն Մաեդա («Սելթիկ»), 23
«Լացիո» - «Ֆեյենորդ»՝ 1:0 (տեսանյութ)
Չիրո Իմոբիլե, 45+1
Մրցաշարային դրություն․ «Աթլետիկո»՝ 8 միավոր, «Լացիո»՝ 7, «Ֆեյենորդ»՝ 6, «Սելթիկ»՝ 1:
F խումբ
«Բորուսիա Դորտմունդ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 2:0 (տեսանյութ)
Նիկլաս Ֆյուլկրուգ, 26, Յուլիան Բրանդտ, 79
«Միլան» - ՊՍԺ՝ 2:1 (տեսանյութ)
Ռաֆայել Լեաու, 12, Օլիվիե Ժիրու, 50 - Միլան Շկրինյար, 9
Մրցաշարային դրություն․ «Բորուսիա»՝ 7 միավոր, ՊՍԺ՝ 6, «Միլան»՝ 5, «Նյուքասլ»՝ 4:
G խումբ
«Մանչեսթեր Սիթի» - «Յանգ Բոյզ»՝ 3:0 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 23, 11մ, 51, Ֆիլ Ֆոդեն, 45+1
«Ցրվենա Զվեզդա» - «Լայպցիգ»՝ 1:2
Բենջամին Հենրիխս, 81, ինքնագոլ - Չավի Սիմոնս, 8, Լուա Օպենդա, 77
Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 12 միավոր, «Լայպցիգ»՝ 9, «Ցրվենա Զվեզդա»՝ 1, «Յանգ Բոյզ»՝ 1։
H խումբ
«Շախտյոր Դոնեցկ» - «Բարսելոնա»՝ 1:0 (տեսանյութ)
Դանիիլ Սիկան, 40
«Պորտու» - «Անտվերպեն»՝ 2:0
Էվանիլսոն, 32, 11մ, Պեպե, 90+1
Հեռացում՝ Յուրգեն Էկելենկամպ («Անտվերպեն»), 52
Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա»՝ 9 միավոր, «Պորտու»՝ 9, «Շախտյոր»՝ 6, «Անտվերպեն»՝ 0:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում