11:09  ,  16 մայիսի, 2024

«Աթլետիկոն» Սիմեոնեի գլխավորությամբ 12 տարի անընդմեջ նվաճում է ՉԼ-ի ուղեգիր (տեսանյութ)

Մադրիդի «Աթլետիկոն» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ղեկավարությամբ 12 տարի անընդմեջ նվաճում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Լա Լիգայի 36-րդ տուրում «Աթլետիկոն» արտագնա խաղում ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով հաղթել է «Խետաֆեին» եւ առաջնության ավարտից երկու տուր առաջ 73 միավորով ապահովել է առնվազն չորրորդ տեղը։

Դիեգո Սիմեոնեն «Աթլետիկոն» գլխավորել է 2011թ․ դեկտեմբերի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով