11:12  ,  3 հոկտեմբերի, 2023

Ռոնալդու․ Ուրախ եմ առաջին գոլս խփել այս մրցաշարում

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է իր առաջին գոլը ասիական Չեմպիոնների լիգայում։ «Ալ Նասրը» երկրորդ տուրում 3:1 հաշվով հաղթել էր Տաջիկստանի «Իստիկլոլին»։

«Ամբողջ թիմի գերազանց մրցելույթ։ Ուրախ եմ առաջին գոլս խփել այս մրցաշարում։ Մենք շարունակում ենք հաղթել»,- գրել է Ռոնալդուն։

E խմբում «Ալ Նասրը» 6 միավորով առաջինն է։ Հաջորդ տուրում սաուդյան թիմը հոկտեմբերի 24-ին կընդունի Քաթարի «Ալ Դուհաիլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English