01:11  ,  28 սեպտեմբերի, 2023

Վահան Բիչախչյանի գեղեցիկ գոլը (տեսանյութ)

Լեհաստանի առաջնության 6-րդ տուրի խաղում Շչեցինի «Պոգոնը» տանը մրցեց «Լեգիայի» հետ եւ պարտություն կրեց 3:4 հաշվով։

«Պոգոնի» երրորդ գոլը 71-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ հաշիվը դարձնելով 3:2։

Վերջնամասում հյուրերը եւս երկու գոլ խփեցին եւ հասան հաղթանակի։

Բիչախչյանը փոխարինվեց 82-րդ րոպեին։

«Լեգիան» 20 միավորով առաջատարն է։ «Պոգոնը» 8-րդն է՝ 12 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում