14:35  ,  22 սեպտեմբերի, 2023

Նագելսմանը գլխավորեց Գերմանիայի հավաքականը

Յուլիան Նագելսմանը նշանակվեց Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

36-ամյա գերմանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հուլիսի 31-ը։ Նագելսմանի օգնականները կլինեն Սանդրո Վագները եւ Բենջամին Գլյուկը։

Սեպտեմբերի 10-ին Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկը։

Նագելսմանն այս տարի էր հեռացվել Մյունխենի «Բավարիայից»։ Նրան փոխարինել էր գերմանացի Թոմաս Տուխելը։

Գերմանիան Եվրո-2024-ի կազմակերպիչն է եւ ազատված է ընտրական մրցաշարից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում