20:21  ,  8 հունիսի, 2023

World Challenge Cup․ Արթուր Դավթյանն ու Գագիկ Խաչիկյանը դուրս եկան եզրափակիչ

Խորվաթիա Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանն ու Գագիկ Խաչիկյանը դուրս են եկել  եզրափակիչ։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը  հաղթահարել է նժույգ թափեր եւ զուգափայտի վարժություններում։ Գագիկ Խաչիկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում է։

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում վաստակել է 14, 00 միավոր, զուգափայտում՝ 13,750 միավոր:

Գագիկ Խաչիկյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլը հաղթահարել է 14, 600 միավորով։

World Challenge Cup մրցաշարում Հայաստանի հավաքականից մասնակցում են նաեւ Արթուր Ավետիսյանը եւ Արթուր Թովմասյանը։

Առաջին մրցումային օրը մրցահարթակ դուրս եկավ նաեւ սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի հավաքականից Մանե Պողոսյանը, որը չհաղթահարեց հենացատկի վարժության որակավորման փուլը։

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչների հետ աշխատում է մարզիչ Հայկ Նազարյանը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարական խմբում է։

Եզրափակիչները տեղի կունենան հունիսի 10-ին եւ 11-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում