00:54  ,  25 մարտի, 2023

Հենրիխ Մխիթարյանի ծանր մարզումները (ֆոտո)

Ակումբային խաղադադարի ժամանակ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ծանր մարզումները։ Նա լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում։

Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին երկու տուրերից հետո Իտալիայի առաջնությունը կվերսկսվի ապրիլի 1-ին։ «Ինտերը» 28-րդ տուրում կընդունի «Ֆիորենտինային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում