It had to be Haaland... #UCLPOTW | @PlayStationEU pic.twitter.com/CgbcHPuHfW
— UEFA Champions League (@ChampionsLeague) March 17, 2023
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «ՌԲ Լայպցիգ», «Պորտու» - «Ինտեր», «Ռեալ» - «Լիվերպուլ», «Նապոլի» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» պատասխան հանդիպումների արդյունքում՝ ՈւԵՖԱ-ն շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 7:0 հաշվով հաղթել էր գերմանական «ՌԲ Լայպցիգին», Հոլանդը խփել էր 5 գոլ։ Նա Չեմպիոնների լիգայում առաջին անգամ արժանացավ շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակին։
Քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում