Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում մրցեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
Միակ գոլտ 73-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որին գոլային փոխանցում կատարեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։
«Աթլետիկոն» 41 միավորով չորրորդն է, «Աթլետիկը» 7-րդ տեղում է՝ 32 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 1:0 (տեսանյութ)
Անտուան Գրիզման, 73
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում