19:17  ,  8 փետրվարի, 2023

«Ռեալը» դիտարկում է Ռաուլին գլխավոր մարզիչ նշանակելու տարբերակը

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է ամռանը գլխավոր մարզիչի պաշտոնում իտալացի Կառլո Անչելոտիի փոխարեն թիմի լեգենդար խաղացող Ռաուլ Գոնսալեսին նշանակելու տարբերակը, հաղորդում է Defensa Central-ը։

Արքայական ակումբը կհեռացնի Կառլո Անչելոտիին, եթե թիմը տիտղոս չնվաճի Իսպանիայի առաջնությունում կամ Չեմպիոնների լիգայում։

Ռաուլն այժմ գլխավորում է «Ռեալի» երկրորդ թիմը, որը հանդես է գալիս երրորդ լիգայում եւ ընթանում է երկրորդ տեղում։ Առաջին տեղում մրցաշրջանն ավարտելու դեպքում նրա ղեկավարած թիմը կբարձրանա երկրորդ լիգա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում