13:45  ,  6 փետրվարի, 2023

ՊՍԺ-ն կերկարաձգի պայմանագիրը Մարկինյոսի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կերկարաձգի պայմանագիրը բրազիլացի պաշտպան Մարկինյոսի հետ, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2027թ․ հունիս։

Մարկինյոսը փարիզյան ակումբում է հանդես գալիս 2013 թվականից եւ թիմի ավագն է։

Ընթացիկ մրցաշրջանում նա ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում