23:32  ,  12 նոյեմբերի, 2022

«Նյուքասլը» հաղթեց «Չելսիին» եւ երրորդն է (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Նյուքասլը» տանը մրցեց Լոնդոնի «Չելսիի» հետ։ Անգլիացի Էդի Հաուի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

«Նյուքասլի» միակ գոլը 67-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Ջոզեֆ Ուիլոքը։

«Նյուքասլը» 15 խաղից հետո 30 միավորով երրորդն է, «Չելսին» (14 խաղ) 8-րդն է՝ 21 միավոր։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Նյուքասլ» - «Չելսի»՝ 1:0 (տեսանյութ)

Ջոզեֆ Ուիլոք, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում