11:10  ,  30 սեպտեմբերի, 2022

«Չելսին» ձեռք կբերի Ֆրանսիայի հավաքականի հարձակվողին

Լոնդոնի «Չելսին» ձեռք կբերի գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կրիստոֆեր Նկունկուին։

Անգլիական ակումբն արդեն համաձայնության է հասել 24-ամյա ֆուտբոլիստի հետ, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

Այս տարվա հունիսին «ՌԲ Լայպցիգը» երկարաձգել էր պայմանագիրը Կրիստոֆեր Նկունկուի հետ մինչեւ 2026թ․ հունիս։ Հրաժարագինը սահմանված է 60 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Նկունկուն «ՌԲ Լայպցիգի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում