12:16  ,  26 սեպտեմբերի, 2022

«Բորուսիան» Ջուդ Բելինգեմի տրանսֆերից ակնկալում է 93 միլիոն եվրո

Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է վաճառել Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին։ Գերմանական ակումբը տրանսֆերից ակնկալում է 93 միլիոն եվրո, հաղորդում է բրիտանական The Sun-ը։

19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» եւ իսպանական «Ռեալը»։

2020թ․ ամռանը «Բորուսիան» Բելինգեմի համար «Բիրմինգեմին» վճարել է 25 միլիոն եվրո։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը «Բորուսիայի» հետ մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում