Անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց Լոնդոնի «Չելսիին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
60-րդ խաղի հաշիվը բացեց «Չելսիի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն, որին գոլային փոխանցում կատարեց գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։
Սակայն արդեն 2 րոպե անց հաշվի հավասարությունը վերականգնեց մանչեսթերյան թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա օգտագործեց սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի փոխանցումը։
33 խաղից հետո «Չելսին» 66 միավորով երրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» (35 խաղ) 6-րդն է՝ 55 միավոր։
Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 1։1 (տեսանյութ)
Կրիշտիանու Ռոնալդու, 62 - Մարկոս Ալոնսո, 60
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում