00:39  ,  21 ապրիլի, 2022

«Արսենալը» հաղթեց «Չելսիին»՝ 4։2 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 25-րդ տուրից տեղափոխված խաղում մրցեցին լոնդոնյան «Չելսին» ու «Արսենալը»։ 4։2 հաշվով առավելության հասավ իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը։

Հյուրերը երկու անգամ հաշվի մեջ առաջ էին, սակայն «Չելսին» կարողանում էր վերականգնել հավասարությունը մինչեւ բաց թողած երրորդ գոլը։ «Արսենալից» դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Էդվարդ Նկետիան։

«Չելսին» (31 խաղ) 62 միավորով երրորդն է, «Արսենալը» (32 խաղ) 5-րդն է՝ 57 միավոր։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Տոտենհեմը» (32 խաղ)։

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Չելսի» - «Արսենալ»՝ 2։4 (տեսանյութ)

Տիմո Վերներ, 17, Սեսար Ասպիլիկուետա, 32 - Էդվարդ Նկետիա, 13, 57, Էմիլ Սմիթ-Ռոու, 27, Բուկայո Սակա, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս