18:54  ,  31 մարտի, 2022

Անգլիայի Պրեմիեր լիգայում թույլատրվել է խաղացողների 5 փոփոխություն

Անգլիական Պրեմիեր լիգան որոշել է հաջորդ մրցաշրջանից թույլատրել խաղացողների 5 փոփոխություն, սակայն երկուսը պետք է կատարել ընդմիջման ժամանակ, հաղորդում է լիգայի կայքը։ Տեղի է ունեցել Պրեմիեր լիգայի ղեկավարների եւ ակումբների ներկայացուցիչների հերթական նիստը։

Որոշվել է, որ այս տարվա ամառային տրանսֆերային պատուհանը Անգլիայում կբացվի հունիսի 10-ի եւ կփակվի սեպտեմբերի 1-ին (ներառյալ)։

Պրեմիեր լիգայում կվերացվի նաեւ ամեն երկու շաբաթը մեկ ակումբների բոլոր խաղացողների, մարզիչների եւ աշխատակիցների կորոնավիրուսային թեստավորման պահանջը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում