01:42  ,  1 դեկտեմբերի, 2021

Դիբալայի եւ Մորատայի գոլերը հաղթանակ բերեցին «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց հետնապահ «Սալերնիտանային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին հարձակվողներ, արգենտինացի Պաուլո Դիբալայի եւ իսպանացի Ալվարո Մորատայի գոլերը։

«Յուվենտուսը» 24 միավորով հավասարվեց 6-րդ տեղում ընթացող «Ֆիորենտինային» եւ 7-րդն է։ «Սալերնիտանան» վերջինն է՝ 8 միավոր։

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Սալերնիտանա» - «Յուվենտուս»՝ 0։2 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 21, Ալվարո Մորատա, 70

Չիրացրած 11մ՝ Պաուլո Դիբալա, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս