12:03  ,  27 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Կարեն Խաչանովը տարավ երկրորդ հաղթանակը

Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարում:

Երկրորդ շրջանում հայ թենիսիստը մրցեց ավստրալացի Ջեյմս Դաքվորթի հետ և հաղթեց 2 սեթում՝ 7:5, 6:1: Մրցախաղը տևեց 1 ժամ 25 րոպե:

1/8 եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի արգենտինացի Դիեգո Շվարցմանը:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովն Անդրեյ Ռուբլյովի հետ մասնակցել էր նաև Տոկիո-2020-ի զուգախաղի մրցմանը, որտեղ Ռուսաստանի զույգն առաջին շրջանում պարտվել էր ամերիկացիներ Ռաջիվ Ռամին և Ֆրենսիս Տիաֆոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս