16:19  ,  27 նոյեմբերի, 2026

«Ռեալը» երկարաձգեց պայմանագիրը Դիասի հետ

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» երկարաձգեց համագործակցությունը կիսապաշտպան Բրաիմ Դիասի հետ։

Մարոկկոյի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիս։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դիասը մասնակցել է 6 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում