Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներ Էդուարդ Սահակյանն ու Գևորգ Ալեքսանյանը լրագորղների հետ հանդիպմանն ամփոփում են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանն ուներ 4 հունահռոմեական ոճի ըմբիշ և նվաճեց մեկ արծաթե մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ տեղը գրավել էր Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որն օլիմպիական ոսկե ու բրոնզե մեդալներին գումարեց նաև արծաթե մեդալ:
Մեդալ նվաճելուն մոտ էր նաև հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), որը պարտություն էր կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում ու լքել պայքարը:
Տոկիո-2020-ի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:03 , 27 հոկտեմբերի
23:35 , 26 հոկտեմբերի
23:01 , 26 հոկտեմբերի
22:49 , 26 հոկտեմբերի 
22:22 , 26 հոկտեմբերի
21:47 , 26 հոկտեմբերի
21:40 , 26 հոկտեմբերի
21:29 , 26 հոկտեմբերի 
20:59 , 26 հոկտեմբերի
20:01 , 26 հոկտեմբերի