12:03 27 հուլիսի, 2021Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարում:
Երկրորդ շրջանում հայ թենիսիստը մրցեց ավստրալացի Ջեյմս Դաքվորթի հետ և հաղթեց 2 սեթում՝ 7:5, 6:1: Մրցախաղը տևեց 1 ժամ 25 րոպե:
1/8 եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի արգենտինացի Դիեգո Շվարցմանը:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովն Անդրեյ Ռուբլյովի հետ մասնակցել էր նաև Տոկիո-2020-ի զուգախաղի մրցմանը, որտեղ Ռուսաստանի զույգն առաջին շրջանում պարտվել էր ամերիկացիներ Ռաջիվ Ռամին և Ֆրենսիս Տիաֆոյին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.