16:53  ,  27 նոյեմբերի, 2026

«Սյունիքն» ուժեղ էր «Վանից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրի մեկնարկային խաղում «Սյունիքն» ընդունեց «Վանին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

30-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 20-ամյա նիգերիացի հարձակվող Գոդվին Կալուն։

38-րդ րոպեին աչքի ընկավ 24-ամյա պաշտպան Արթուր Մելիքյանը։

«Սյունիքը» 14 միավորով 8-րդն է, «Վանն» ունի 11 միավոր եւ նախավերջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News