We have the first Olympic champion of #Tokyo2020!
— Olympics (@Olympics) July 24, 2021
China's Yang Qian takes gold with a new Olympic Record of 251.8 points.#Shooting @ISSF_Shooting pic.twitter.com/t0UVwUfXRP
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճել է Չինաստանի հավաքականը:
Հրաձգության կանանց մրցաշարի 10մ օդամղիչ հրացան վարժությունում օլիմպիական չեմպիոն է դարձել Յան Ցյանը: Նա հավաքել է 251,8 միավոր՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ:
Երկրորդ տեղը գրավել է ռուս Անաստասիա Գալաշինան (251,1), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել շվեյցարացի Նինա Կրիստենը (230,6): Մրցմանը մասնակցել են 50 մարզուհիներ:
Տոկիո-2020-ի առաջին մեդալային օրը Չինաստանն արդեն նվաճել է 2 տիտղոս: Ծանրամարտի կանանց 49 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Չժիոյ Հոն, որը երկամարտում գրանցել է 210 կգ (94+116):

Ֆոտո՝ Getty Images / olympics.com
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի