18:23  ,  23 հուլիսի, 2021

Ճապոնիայի կայսրը Տոկիոյի Օլիմպիական խաղերը հայտարարեց բացված

Ճապոնիայի կայսր Նարուհիտոն Տոկիոյի 32–րդ ամառային Օլիմպիական խաղերը հայտարարեց բացված։

Ճապոնիայի մայրաքաղաքում ավարտին է մոտենում Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է առանց հանդիսականների։

«Ես մեծ ակնածանքով եւ ինձ ընձեռած պատվով Տոկիոյի Օլիմպիական խաղերը հայտարարում եմ բացված»,– ասաց Նարուհիտոն։

Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչեւ օգոստոսի 8–ը։

Բացման արարողությանը 206 պատվիրակությունների կազմում մասնակցում են մոտ 6 հազար մարզիկներ եւ թիմերի ներկայացուցիչներ։ Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում: Հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ կմտնի սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը որակավորման փուլում հանդես կգա հուլիսի 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով