18:23 23 հուլիսի, 2021Ճապոնիայի կայսր Նարուհիտոն Տոկիոյի 32–րդ ամառային Օլիմպիական խաղերը հայտարարեց բացված։
Ճապոնիայի մայրաքաղաքում ավարտին է մոտենում Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է առանց հանդիսականների։
«Ես մեծ ակնածանքով եւ ինձ ընձեռած պատվով Տոկիոյի Օլիմպիական խաղերը հայտարարում եմ բացված»,– ասաց Նարուհիտոն։
Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչեւ օգոստոսի 8–ը։
Բացման արարողությանը 206 պատվիրակությունների կազմում մասնակցում են մոտ 6 հազար մարզիկներ եւ թիմերի ներկայացուցիչներ։ Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում: Հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ կմտնի սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը որակավորման փուլում հանդես կգա հուլիսի 24-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.