22:48  ,  12 հուլիսի, 2021

Հարի Քեյն. Դեռ երկար ժամանակ այս ցավը չի անցնի, բայց սա դեռ վերջը չէ

Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Եվրո–2020–ի եզրափակիչում Իտալիայից կրած պարտություն (1։1, 11մ՝ 2։3

«Անցած երեկո շատ ցավոտ էր։ Դեռ երկար ժամանակ այս ցավը չի անցնի։ Բայց մենք շատ արգելքներ էինք հաղթահարել մեր ճանապարհին, եւ սա դեռ վերջը չէ։

Մենք միասին հաղթում ենք, միասին պարտվում եւ միասին պատրաստվում աշխարհի առաջնությանը։ Շնորհակալ ենք երկրպագուներին աջակցության համար»,– Թվիթերում գրել է Քեյնը։

Իտալիան երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ 1968 թվականից հետո։

Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ խաղաց Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ էին հասել եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով