15:08  ,  13 հուլիսի, 2021

ՈւԵՖԱ. Եվրո–2020–ի խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ–ի տեխնիկական դիտորդները հրապարակել են Եվրո–2020–ի պաշտոնական խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ. Ջանլուիջի Դոնարումա (Իտալիա)։

Պաշտպաններ. Կայլ Ուոքեր (Անգլիա), Լեոնարդո Բոնուչի (Իտալիա), Հարի Մագուայր (Անգլիա), Լեոնարդո Սպինացոլա (Իտալիա)։

Կիսապաշտպաններ. Պիեր–Էմիլ Հոյբերգ (Դանիա), Ժորժինյո (Իտալիա), Պեդրի (Իսպանիա)։

Հարձակվողներ. Ֆեդերիկո Կիեզա (Իտալիա), Ռոմելու Լուկակու (Բելգիա), Ռահիմ Ստերլինգ (Անգլիա)։

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում Իտալիայի հավաքականը պարտության է մատնել անգլիացիներին (1։1, 11մ՝ 3։2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով