22:48 12 հուլիսի, 2021Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Եվրո–2020–ի եզրափակիչում Իտալիայից կրած պարտություն (1։1, 11մ՝ 2։3)։
«Անցած երեկո շատ ցավոտ էր։ Դեռ երկար ժամանակ այս ցավը չի անցնի։ Բայց մենք շատ արգելքներ էինք հաղթահարել մեր ճանապարհին, եւ սա դեռ վերջը չէ։
Մենք միասին հաղթում ենք, միասին պարտվում եւ միասին պատրաստվում աշխարհի առաջնությանը։ Շնորհակալ ենք երկրպագուներին աջակցության համար»,– Թվիթերում գրել է Քեյնը։
Իտալիան երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ 1968 թվականից հետո։
Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ խաղաց Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ էին հասել եզրափակիչ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.