15:48  ,  20 հուլիսի, 2021

Ռոբերտո Մանչինի. Այս Իտալիայի հավաքականը կմնա պատմության մեջ

Ֆուտբոլի Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ամփոփել է Եվրո-2020-ում հաղթանակը։

«Ինձ լավ եմ զգում Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակում: Հրաշալի զգացողություն է, ես երջանիկ եմ և ուրախ բոլոր իտալացիների համար: Այս Իտալիայի հավաքականը կմնա պատմության մեջ:

Այս հաջողությունը կարելի է համեմատել ԱԱ-2006-ում հաղթանակի հետ: Կարևոր տիտղոսներ նվաճելու համար անհրաժեշտ են մեծ արարքներ, և այս տղաներն արեցին դա: Գաղտնիքն այն է, որ մեր ճանապարհը սկսեցինք 3 տարի առաջ, և այս հիանալի տղաների հետ հասանք այս օրվան: Սկսեցինք մեզ զգալ որպես թիմ, և խաղացողները դա ապացուցեցին Եվրոպայի առաջնությունում»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում Իտալիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր անգլիացիներին (1։1, 11մ՝ 3։2) և պատմության մեջ երկրորդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով