22:21  ,  18 հունիսի, 2021

Եվրո–2020. Մոդրիչը՝ Խորվաթիա – Չեխիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվեց Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրի Խորվաթիա – Չեխիա հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Գլազգոյում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։

Չեխիան 4 միավորով առաջին տեղում է, Խորվաթիան երրորդն է՝ 1 միավոր։

D խմբի առաջին տուրում Խորվաթիան 0։1 հաշվով պարտվել էր Անգլիային, չեխերը 2։0 հաշվով հաղթել էին Շոտլանդիային։

Երրորդ տուրում հունիսի 22–ին Չեխիան կխաղա Անգլիայի, Խորվաթիան՝ Շոտլանդիայի հետ։

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

D խումբ

Խորվաթիա - Չեխիա՝ 1։1 (տեսանյութ), (Գլազգո)

Իվան Պերիշիչ, 47 – Պատրիկ Շիկ, 37, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով