22:21 18 հունիսի, 2021Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվեց Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրի Խորվաթիա – Չեխիա հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Գլազգոյում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։
Չեխիան 4 միավորով առաջին տեղում է, Խորվաթիան երրորդն է՝ 1 միավոր։
D խմբի առաջին տուրում Խորվաթիան 0։1 հաշվով պարտվել էր Անգլիային, չեխերը 2։0 հաշվով հաղթել էին Շոտլանդիային։
Երրորդ տուրում հունիսի 22–ին Չեխիան կխաղա Անգլիայի, Խորվաթիան՝ Շոտլանդիայի հետ։
Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր
D խումբ
Խորվաթիա - Չեխիա՝ 1։1 (տեսանյութ), (Գլազգո)
Իվան Պերիշիչ, 47 – Պատրիկ Շիկ, 37, 11մ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.