21:51  ,  14 հունիսի, 2021

Եվրո–2020. Սլովակիայի հավաքականը հաղթեց լեհերին (ֆոտո, վիդեո)

Եվրո–2020–ի խմբային փուլի առաջին տուրում Լեհաստանի եւ Սլովակիայի հավաքականները մրցեցին Սանկտ Պետերբուրգում։ E խմբում ընդգրկված այս թիմերի պայքարում 2։1 հաշվով հաղթեցին սլովակները։

18–րդ րոպեին Սլովակիայի թիմի կիսապաշտպան Ռոբերտ Մակի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։

Լեհերը հավասարությունը վերականգնեցին երկրորդ խաղակեսի առաջին րոպեին։ Աչքի ընկավ կիսապաշտպան Կարոլ Լինետին։

Լեհաստանի հավաքականը վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ 62–րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը։ Սլովակները թվային առավելությունը գոլի վերածեցին 7 րոպե անց։ Շչեսնիի պաշտպանած դարպասը գրավեց պաշտպան Միլան Շկրինյարը։

E խմբի առաջին տուրի երկրորդ հանդիպումը հունիսի 14–ին Սեւիլիայում կանցկացնեն Իսպանիայի եւ Շվեդիայի հավաքականները։

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

E խումբ

Լեհաստան – Սլովակիա՝ 1։2 (տեսանյութ), (Սանկտ Պետերբուրգ)

Կարոլ Լինետի, 46 – Վոյցեխ Շչեսնի, 18, ինքնագոլ, Միլան Շկրինյար, 69

Հեռացում՝ Գժեգոժ Կրիխովյակ (Լեհաստան), 62, երկրորդ դեղին քարտ

Իսպանիա – Շվեդիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ), (Սեւիլիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով