21:51 14 հունիսի, 2021Եվրո–2020–ի խմբային փուլի առաջին տուրում Լեհաստանի եւ Սլովակիայի հավաքականները մրցեցին Սանկտ Պետերբուրգում։ E խմբում ընդգրկված այս թիմերի պայքարում 2։1 հաշվով հաղթեցին սլովակները։
18–րդ րոպեին Սլովակիայի թիմի կիսապաշտպան Ռոբերտ Մակի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։
Fleet-footed Mak helps Slovakia take the lead against Poland #EURO2020 pic.twitter.com/BmEQUu6vKd
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 14, 2021
Լեհերը հավասարությունը վերականգնեցին երկրորդ խաղակեսի առաջին րոպեին։ Աչքի ընկավ կիսապաշտպան Կարոլ Լինետին։
Poland winner incoming?#EURO2020 pic.twitter.com/uDNrz0P0Oc
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 14, 2021
Լեհաստանի հավաքականը վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ 62–րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը։ Սլովակները թվային առավելությունը գոլի վերածեցին 7 րոպե անց։ Շչեսնիի պաշտպանած դարպասը գրավեց պաշտպան Միլան Շկրինյարը։
What a moment for Milan Škriniar & Slovakia! #EURO2020 pic.twitter.com/lAfsbYiBd9
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 14, 2021
E խմբի առաջին տուրի երկրորդ հանդիպումը հունիսի 14–ին Սեւիլիայում կանցկացնեն Իսպանիայի եւ Շվեդիայի հավաքականները։
Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր
E խումբ
Լեհաստան – Սլովակիա՝ 1։2 (տեսանյութ), (Սանկտ Պետերբուրգ)
Կարոլ Լինետի, 46 – Վոյցեխ Շչեսնի, 18, ինքնագոլ, Միլան Շկրինյար, 69
Հեռացում՝ Գժեգոժ Կրիխովյակ (Լեհաստան), 62, երկրորդ դեղին քարտ
Իսպանիա – Շվեդիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ), (Սեւիլիա)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.