09:14  ,  13 հունիսի, 2021

Եվրո-2020․ Օրվա հանդիպումների անոնս

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 13-ին կշարունակվի խմբային փուլի առաջին տուրը։

C խմբում ընդգրկված Ավստրիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի թիմերը կմրցեն Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Խմբի մյուս հանդիպումը կանցկացվի Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում։ Հոլանդացիները կընդունեն Ուկրաինայի հավաքականին։

Մեկ հանդիպում էլ տեղի կունենա D խմբում։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Անգլիայի հավաքականը կընդունի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի թիմին։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղերը գրաված հավաքականները, նաև երրորդ տեղը լավագույն արդյունքով զբաղեցրած 4 թիմեր:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Եվրո-2020-ի խաղերին ներկա են սահմանափակ թվով երկրպագուներ:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: 

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

D խումբ

Անգլիա - Խորվաթիա՝ 17։00 (Երեւանի ժամանակ)

C խումբ

Ավստրիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 20։00

Նիդերլանդներ - Ուկրաինա՝ 23։00

Կարդացեք նաև՝ 

Եվրո-2020. Ամենահամեստ C խումբը՝ Հոլանդիայով ու Հայաստանի ծանոթ մրցակցով

Եվրո-2020. D խումբը՝ աշխարհի փոխչեմպիոնով ու բրիտանական դերբիով

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով