00:54  ,  13 հունիսի, 2021

Եվրո-2020. Բելգիան շանս չտվեց Ռուսաստանին, Լուակուի դուբլը (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության խմբային փուլի B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում Բելգիայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի թիմի նկատմամբ:

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած խաղում դուբլի հեղինակ դարձավ իտալական «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Թոմա Մենյեն, որը փոխարինման էր դուրս եկել առաջին խաղակեսում:

Թոմա Մենյեն առաջին ֆուտբոլիստն է, որը Եվրոպայի առաջնության խաղում առաջին խաղակեսում գոլի հեղինակ է դառնում փոխարինման դուրս գալուց հետո:

B խմբի մյուս խաղում պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մցաշարին մասնակցող Ֆինլանդիայի հավաքականը Կոպենհագենում նվազագույն հաշվով առավելության էր հասել Դանիայի հավաքականի նկատմամբ:

Երկրորդ տուրում ռուսները հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում կմրցեն Ֆինլանդիայի հետ, իսկ Բելգիան հաջորդ օրը Կոպենհագենում կհանդիպի Դանիայի հավաքականի հետ:

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

B խումբ

Բելգիա – Ռուսաստան՝ 3:0 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 10, 88, Թոմա Մենյե, 34

Բելգիա (3-4-3). Տիբո Կուրտուա, Տիմոտի Կաստան, Տոբի Ալդերվեյրելդ, Դեդրիկ Բոյատա, Յան Վերտոնգեն, Տորգան Ազար, Լեանդեր Դենդոնկեր, Յուրի Տիլեմանս, Դրիս Մերտենս, Յաննիկ Կարասկո, Ռոմելու Լուկակու:

Ռուսաստան (4-2-3-1). Անտոն Շունին, Մարիո Ֆերնանդես, Անդրեյ Սեմյոնով, Գեորգի Ջիկիա, Յուրի Ժիրկով, Դմիտրի Բարինով, Մագոմեդ Օզդոև, Դալեր Կուզյաև, Ռոման Զոբնին, Ալեքսանդր Գոլովին, Արտյոմ Ձյուբա:

Դանիա – Ֆինլանդիա՝ 0:1 (տեսանյութ)

Յոել Պոհյանպալո, 60

Չիրացված 11 մետրանոց՝ Պյեր-Էմիլ Հոյբերգ, 74 (Դանիա)

Դանիա (4-3-3). Կասպեր Շմեյխել, Դանիել Վաս, Սիմոն Կյաեր, Անդրեաս Կրիստենսեն, Յոակիմ Մեհլե, Թոմաս Դելեյնի, Պյեր-Էմիլ Հոյբերգ, Կրիստիան Էրիկսեն, Յուսուֆ Պոուլսեն, Մարտին Բրեթուեյթ, Յոնաս Վին:

Ֆինլանդիա (4-4-2). Լուկաշ Գրադեցկի, Յուկի Ռայթալա, Պաուլուս Արայուրի, Դենիել Օ՛Շոնեսի, Յերե Ուրոնեն, Գլեն Կամարա, Տիմ Սպարվ, Ռոբին Լոդ, Յոնա Տոյվո, Յոել Պոհյանպալո, Տյեմու Պուկի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ