00:54 13 հունիսի, 2021Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության խմբային փուլի B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում Բելգիայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի թիմի նկատմամբ:
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած խաղում դուբլի հեղինակ դարձավ իտալական «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Թոմա Մենյեն, որը փոխարինման էր դուրս եկել առաջին խաղակեսում:
Թոմա Մենյեն առաջին ֆուտբոլիստն է, որը Եվրոպայի առաջնության խաղում առաջին խաղակեսում գոլի հեղինակ է դառնում փոխարինման դուրս գալուց հետո:
B խմբի մյուս խաղում պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մցաշարին մասնակցող Ֆինլանդիայի հավաքականը Կոպենհագենում նվազագույն հաշվով առավելության էր հասել Դանիայի հավաքականի նկատմամբ:
Երկրորդ տուրում ռուսները հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում կմրցեն Ֆինլանդիայի հետ, իսկ Բելգիան հաջորդ օրը Կոպենհագենում կհանդիպի Դանիայի հավաքականի հետ:
Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր
B խումբ
Բելգիա – Ռուսաստան՝ 3:0 (տեսանյութ)
Ռոմելու Լուկակու, 10, 88, Թոմա Մենյե, 34
Բելգիա (3-4-3). Տիբո Կուրտուա, Տիմոտի Կաստան, Տոբի Ալդերվեյրելդ, Դեդրիկ Բոյատա, Յան Վերտոնգեն, Տորգան Ազար, Լեանդեր Դենդոնկեր, Յուրի Տիլեմանս, Դրիս Մերտենս, Յաննիկ Կարասկո, Ռոմելու Լուկակու:
Ռուսաստան (4-2-3-1). Անտոն Շունին, Մարիո Ֆերնանդես, Անդրեյ Սեմյոնով, Գեորգի Ջիկիա, Յուրի Ժիրկով, Դմիտրի Բարինով, Մագոմեդ Օզդոև, Դալեր Կուզյաև, Ռոման Զոբնին, Ալեքսանդր Գոլովին, Արտյոմ Ձյուբա:
Դանիա – Ֆինլանդիա՝ 0:1 (տեսանյութ)
Յոել Պոհյանպալո, 60
Չիրացված 11 մետրանոց՝ Պյեր-Էմիլ Հոյբերգ, 74 (Դանիա)
Դանիա (4-3-3). Կասպեր Շմեյխել, Դանիել Վաս, Սիմոն Կյաեր, Անդրեաս Կրիստենսեն, Յոակիմ Մեհլե, Թոմաս Դելեյնի, Պյեր-Էմիլ Հոյբերգ, Կրիստիան Էրիկսեն, Յուսուֆ Պոուլսեն, Մարտին Բրեթուեյթ, Յոնաս Վին:
Ֆինլանդիա (4-4-2). Լուկաշ Գրադեցկի, Յուկի Ռայթալա, Պաուլուս Արայուրի, Դենիել Օ՛Շոնեսի, Յերե Ուրոնեն, Գլեն Կամարա, Տիմ Սպարվ, Ռոբին Լոդ, Յոնա Տոյվո, Յոել Պոհյանպալո, Տյեմու Պուկի:
ℹ️ Meunier becomes the first player to score a first-half goal as a substitute at the EUROs #EURO2020 https://t.co/NHfaDo2HYB pic.twitter.com/uoLeH4j6pP
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 12, 2021
Romelu Lukaku has scored 19 goals in his last 15 competitive games for Belgium #EURO2020 pic.twitter.com/pjeGCgaKOn
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 12, 2021
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.