10:46  ,  1 հոկտեմբերի, 2012

Վիկ Դարչինյան. Ես վերադարձել եմ

Ես վերադարձել եմ, հայտարարել է աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (38-5-1, 27 նոկաուտ), որը սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց նախքան այդ անպարտելի պուերտոռիկացի Լուիս Օռլանդո դել Վալեին եւ նվաճեց թեթեւագույն քաշային կարգում NABF (Հյուսիսային Ամերիկայի բռնցքամարտի ֆեդերացիա) չեմպիոնական գոտին։

«Ես վերադարձել եմ։ Ես ինձ ավելի լավ եւ ուժեղ եմ զգում։ Մրցակիցս ամուր տղա էր, բայց ես նրանից ավելի բարձրակարգ եմ»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը։

«Դարչինյանն ավելի ուժեղ էր։ Իմ սխալն այն էր, որ ես նրան թույլ տվեցի թելադրել իր մարտավարությունը»,- ասել է Դել Վալեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով