10:46 1 հոկտեմբերի, 2012Ես վերադարձել եմ, հայտարարել է աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (38-5-1, 27 նոկաուտ), որը սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց նախքան այդ անպարտելի պուերտոռիկացի Լուիս Օռլանդո դել Վալեին եւ նվաճեց թեթեւագույն քաշային կարգում NABF (Հյուսիսային Ամերիկայի բռնցքամարտի ֆեդերացիա) չեմպիոնական գոտին։
«Ես վերադարձել եմ։ Ես ինձ ավելի լավ եւ ուժեղ եմ զգում։ Մրցակիցս ամուր տղա էր, բայց ես նրանից ավելի բարձրակարգ եմ»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը։
«Դարչինյանն ավելի ուժեղ էր։ Իմ սխալն այն էր, որ ես նրան թույլ տվեցի թելադրել իր մարտավարությունը»,- ասել է Դել Վալեն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.