Ֆուտբոլի Անգլիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ հայտնի են դարձել բոլոր 3 ակումբները, որոնք այս մրցաշրջանի վերջում կլքեն Պրեմիեր լիգան:
Տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու շանսերը կորցրել են «Ֆուլհեմը», «Վեստ Բրոմվիչը» և «Շեֆիլդ Յունայթեդը»:
Նոր մրցաշրջանում այդ ակումբներին կփոխարինեն Չեմպիոնշիփում հաղթած «Նորվիչը» և «Ուոթֆորդը», ևս մեկ մասնակից հայտնի կդառնա անցումային խաղերի արդյունքում: Վերջին ուղեգիրը կվիճարկեն «Բրենտֆորդը», «Սուոնսին», «Բարնսլին» ու «Բորնմութը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում